Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը Միխայիլ Կավելաշվիլուն անվանել է «առաջին հոգեպես հավասարակշռված նախագահը 20 տարում»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միխայիլ Կավելաշվիլուն անվանել է «առաջին մենթալ եւ հոգեպես հավասարակշռված նախագահը վերջին 20 տարում», տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

«Արդեն ավելի քան 20 տարի Վրաստանը չի ունեցել հայրենասեր, հոգեպես եւ հոգեբանորեն հավասարակշռված նախագահ։ Այս առումով Միխայիլ Կավելաշվիլու նախագահությունը շրջադարձային կդառնա մեր երկրի համար»,- ասել է Կոբախիձեն՝ Կավելաշվիլու շնորհավորական ուղերձում։

Վրաստանի վարչապետի կարծիքով՝ 20 տարվա ընթացքում «թշնամական արտաքին ուժերը» օգտագործել են նախագահի ինստիտուտը հասարակությանը բաժանելու եւ երկրի «սահմանադրական կարգի արհեստական թուլացման» համար։

Կոբախիձեն վստահ է, որ Կավելաշվիլու ընտրությամբ «ինստիտուտն արժանիորեն կվերադառնա իր սահմանադրական առաքելությանը», եւ նա «զգալի ավանդ կներդնի վրաց պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման գործում», կնպաստի «արմատականության եւ բեւեռացման նվազմանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս