Կառլսոնը կրկին Մոսկվայում է, նա զրուցել է ՌԴ արտգործնախարարի հետ

Ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը կրկին Մոսկվա է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույց անելու համար։ Նա այդ մասին հայտնել է X սոցցանցում՝ գրառմանը կից հրապարակելով Կրեմլի ֆոնին նկարահանված տեսանյութը:

Տեսանյութում Կառլսոնն ասում է, որ աշխարհը միջուկային պատերազմի շեմին է, ինչին, ըստ նրա, նպաստում է ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ վերացնել Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Նա ընդգծել է, որ ամերիկացիների մեծ մասը չի գիտակցում, որ իրենց երկիրը փաստացի ներգրավված է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։

Կառլսոնի խոսքով` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզման պատճառով ԱՄՆ քաղաքացիները զրկված են ռուսական տեսակետը լսելու հնարավորությունից։

«Մենք որոշեցինք Լավրովից պարզել` որքանով է իրական Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աննախադեպ հակամարտության վտանգը։ Մենք քննարկել ենք նաև այն հարցը, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանին Չինաստանի ուղեծրից վերադարձնել դեպի Արևմուտք, թե ներկայիս դաշինքն անշրջելի է»,- պատմել է լրագրողը։

Կառլսոնը նախարարին հարցրել է՝ արդյոք Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել հակամարտության ավարտի, որն ազդում է համաշխարհային տնտեսության վրա, փոխում աշխարհակարգը և վտանգում մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում։

Լրագրողը հարցազրույցն անվանել է «գրավիչ» և հայտարարել դրա մոտալուտ թողարկման մասին։

Սա Կառլսոնի առաջին այցը չէ Ռուսաստան։ 2024 թվականի փետրվարին նա հարցազրույց էր վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, իսկ ապրիլին՝ «ВКонтакте»-ի և «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովից։ Նույն ամսում Կառլսոնը հարցազրույց էր անկացրել նաև փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ, որին «ռուսական աշխարհի գաղափարախոս» են անվանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031