168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Քննիչի հանձնարարականով «Opel Zafira»-ն տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե՝ «պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ», բուռն քննադատվեց հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Google-ը փորձել է արդարանալ ուկրաինական ռազմական համակարգերի արբանյակային պատկերներ հրապարակելու համար իր քարտեզներում՝ ասելով, որ դրանք վերցվել են հասանելի հանրային աղբյուրներից ավելի քան մեկ տարի առաջ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՊՀ-ում երկաթուղային ուղևորափոխադրումները 2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14,1%-ով: Այս տվյալները ներկայացրել է ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության նախագահ Վիկտոր Պոպովը։
Շվեդիան Կիևին կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական օգնության փաթեթ՝ բաղկացած 40,000 հակագազից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։
«Հանրություն կոչեցյալը թող սա հիշի։ Այդ անգլոսաքսոնական նախագծի նպատակը Ռուսաստանին մեկուսացնելն է։ Հիմա նայեք, թե ի՞նչ է կատարվում Վրաստանում և Մոլդովայում. այնտեղի գրանտալափերը ցանկանում են գունավոր հեղափոխություն անել. նույնը կատարվում է նաև Մոլդովայում, նույնն ավելի վաղ կատարվել է Ուկրաինայում։ Մեծ խաղ է գնում, Հայաստանում մանկապարտեզի երեխայի պես խոսում են Խաղաղության պայմանագրից»
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և Ալֆորվիլի Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից”
Այս մասին նշված է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած իրազեկող հաղորդագրության մեջ:
Սինջարում եզդի ժողովրդի ցեղասպանության ճանաչման օրենքի համահեղինակը Արմեն Աշոտյանն էր. Շարմազանով
ԵՄ առաջնորդները Հունգարիայում կքննարկեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ընտրություններից հետո նոյեմբերի 7-8-ը Հունգարիայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրաքի ատրանսպորտի նախարարության խոսնակ Մեյսեմ էս Սաֆին անդրադարձել է «Զարգացման ճանապարհ» ծրագրին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայի փոփոխության համաժողովին։
Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնում են «Գեղարդ հիմնադրամ»–ից։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր շուրջ զարգացումներին, որոնք, ըստ էության, դեռ չեն հանգուցալուծվել առնվազն նրա հարցազրույցի և այս հոդվածը գրելու դրությամբ, նշել է, որ ինքը չի կարող վտանգավոր լինել իշխանության համար, եթե անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը լինելով՝ մեծ ինֆորմացիայի է տիրապետում:
2024թ․ նոյեմբերի 4-ին «Գոյ» թատրոնը պետք է սկսեր իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։
ԵԽ նախագահ Շառլ Միշելը, ով դեկտեմբերի 1-ից թողնելու է պաշտոնը, հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն իրական է և կոչ է արել կանխել նոր աշխարհամարտը։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտում է Shamshyan.com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրադարություն և առաջընթաց» կուսակցության (ԺԱԿ-DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը «X»-ի միկրոբլոգում կատարած գրառմանբ արձագանքել է արևելյան Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից հոգաբարձուների նշանակմանն ու ընթացող բողոքի ցույցերին:
Մուտոն հույս է հայտնել, որ այդ հարցում քայլեր կարվեն միաժամանակ երկու կողմից։
Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները բիզնեսի զարգացման համար կարող են Յունիբանկում ձևակերպել պարզեցված ընթացակարգով մատչելի վարկեր: Պարզեցված վարկի շրջանակներում վարկային միջոցները տրամադրվում են առանց բիզնեսի ֆինանսատնտեսական վերլուծության:
Ucom-ը հանդես է եկել որպես Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի (ArmIGF) պլատինե գործընկեր։ Միջոցառման նպատակն էր ինտերնետ կառավարման խնդիրների քննարկումը։
«Ինձ համար անհասկանալի պատճառներով Ադրբեջանը բարձրացնում է հարց, որը թույլ չի տալիս համաձայնագիրը ստորագրել առաջիկայում։ Թե ինչպես կշարունակվեն բանակցությունները, կդժվարանամ ասել, քանի որ չի բացառվում նաև, որ այդ պահանջը դուրս գա, կամ Ադրբեջանը շարունակի պնդել, անկանխատեսելի է»,- նկատեց Տարասովը։
Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն):
Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:
Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ քաշով «Մարիխուանա» և մի քանի տեսակի սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
«ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի», – ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։