
Արագածոտնում «Opel»-ը մխրճվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակի մեջ․ կան տուժածներ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտում է Shamshyan.com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումատակի 2-րդ վաշտի պարեկները:
Վիրավորներից 2-ին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորներից 3-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: