Բաժիններ՝

Առգրավվել է 4 խաղային ապարատ․ Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930