Հայաստանը երբեք չի ունեցել այնպիսի ղեկավար, որի օրոք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները կարողանային Հայաստանից պոկել իրենց համար անհրաժեշտը. այդպիսի ղեկավար է միայն ու միայն Փաշինյանը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Էրեբունի-Երևան-2806» տոնակատարությունն ավարտվել է, սակայն այդ առթիվ արված բազմաթիվ մեծ ու փոքր գնումների մասին դեռ տեղեկանում ու տեղեկանում ենք. պետգնումների էլեկտրոնային համակարգում աստիճանաբար են հանրայնացվում կնքված պայմանագրերը՝ հավանաբար, որպեսզի այդ աստղաբաշխական թվերից հանրությունը միանգամից անակնկալի չգա։
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք շրջանին։
Ալեն Սիմոնյանը կարգադրել է աշխատանքից ազատել իր խորհրդականին։
Երեկ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վլադիմիր Պուտինին։ Միջոցառմանը մասնակցել են նաև այլ պետությունների 27 նորանշանակ դեսպաններ։
Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերջ դնեն ուկրաինական ճգնաժամին: Այդ մասին NBC-ին ասել է հանրապետական ազդեցիկ սենատոր, Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարկո Ռուբիոն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:
ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է. նա ավելի քան 1.5 տարի կամ մոտ 1 տարի 8 ամիս գտնվում էր անազատության մեջ, այժմ մոտ 2 ամիս է՝ տնային կալանքի տակ է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնել է գեներալ Արայիկ Հարությունյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: Այդ մասին հայտնում է USA Today-ը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն կարծիքով՝ ԱՄՆ նախագահական և Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա։
168.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող՝ գնդապետ Սևակ Աբրահամյանի գործով հարցաքննվել է ՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, այլ հարցաքննվող ևս եղել է: Հոդվածում ներկայացրել էինք նաև 44-օրյա պատերազմից օրեր առաջ Օնիկ Գասպարյանի տված հրամանները:
Հայաստանյան բազմաշերտ ընդդիմության հռչակված նպատակը շարունակում է մնալ Փաշինյանի հեռացումը, և այդ ճանապարհին, ինչպես հենց իրենք են պնդում, ոչինչ չեն խնայի։
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ արկերի շուրջ 50 արձակում է արձանագրել, օբյեկտների մի մասը որսացել են ՀՕՊ համակարգերը, մնացածը ընկել են բաց տեղանքում։
։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին ժամը 19-ի սահմաններում այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով՝ կազմելով 23 մլրդ 717.9 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում:
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Այսօրվա եթերին սպասում են բոլորը, այդ թվում՝ Նիկոլն իր ընտանիքով…Ճղճիմ քաղաքական հետապնդում է
Ուրախալի որոշում կայացրեց դատարանը. հանվեց խոսքի ազատության սահմանափակումը
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց կենսատու բջիջների 44-րդ հավաքագրումը: Հիվանդի համար դոնոր է հանդիսացել հարազատ եղբայրը՝ Գարիկ Պետրոսյանը, ով առաջին իսկ օրվանից վստահ էր, որ հենց ինքն է անպայման համընկնելու քրոջ հետ և հենց ինքը պիտի փրկի քրոջ կյանքը։
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը ոչ մի կերպ չի փոխի իրավիճակն Իրանի ներսում, մարդկանց կյանքում փոփոխություններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
Ձեր հարցի մեջ պատասխանը կար. Հայկ Մամիջանյանը՝ Թրամփի ու Հանրապետականների հաղթանակի մասին
Նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։
«Չեմ բացառում նաև այդ սցենարը: Նորից եմ ասում՝ նոր վարչակազմ է եկել՝ պահպանողական, Թրամփն իր բոլոր ելույթներից առաջ մի քանի հոգու հետ աղոթում է, այդ մարդկանց մեջ կա հավատք, հիմա, պարզ չէ՞, որ այդ մարդկանց վերաբերմունքը հավատքի և կրոնի նկատմամբ էապես տարբերվելու է, քան այլ իշխանությունների մոտեցումը: Հայաստանում կլինի Բագրատ Սրբազանը, թե այլ մարդ, չեմ կարող ասել, որովհետև դեռ չենք սկսել աշխատել այս վարչակազմի հետ, բայց նորից եմ ասում՝ այդ երեք ուղղությունները շատ կարևոր են»:
Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Ահաբեկիչների ցուցակները, ֆինանսավորումը կհրապարակվի ստեղծվող միջազգային կենտրոնում
Թրամփն իրեն հայտարարել է ընտրությունների հաղթող: Համաշխարհային առաջնորդները նրան շնորհավորել են:
Խնդիր ունենք, որ լույսն ու ջուրը կարող են անջատվել. Բաղրամյանն ինքն է հրաժարական տվել. Գևորգ Պապոյան
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և կշարունակեն արձանագրել նորանոր ձեռքբերումներ:
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը, մինչև այս պահը ՀՀ իշխանությունները չեն հայտարարել՝ մասնակցելո՞ւ են համաժողովին, թե՞ ոչ։