Սերժ Սարգսյանը և 2-րդ նախագահը հանգիստ չեն տալիս մեկ Ալիևին, մեկ Նիկոլին ու նրա սազանդարներին. Շարմազանով

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը 168.am-ի խնդրանքով խոսեց COP29-ից հետո հնարավոր զարգացումների մասին:

«Պատերազմ չի կարող լինել, բայց հարձակում կարող է լինել: Ինչո՞ւ եմ ասում, որ պատերազմ չի կարող լինել, որովհետև պատերազմը ենթադրում է հակընդդեմ քայլեր՝ քեզ վրա կրակում են, դու էլ պիտի կրակես: Բայց եթե ԳՇ պետը, վարչապետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն ասում են՝ մեր ծրագրում չկա նման բան, եթե այս մարդիկ կուրորեն հավատում են Թուրքիային և Ադրբեջանին… Կրկնում եմ, ինչո՞ւ եմ ասում՝ պատերազմ կլինի, թե չի լինի, որովհետև Նիկոլ Փաշինյանը տալիս է, էլի: Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների համար ունի «Իսկանդերի» նշանակություն, գալիս է մեր երկիրը ներսից պայթեցնում է, ժողովրդին վախացնում է՝ եթե հողերը չտանք, պատերազմ է լինելու, մեռնելու եք, վախացնում է ժողովրդին ու գնում: Ու խելոք, հանգիստ էդ տարածքները տալիս են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ադրբեջանցիների համար թուրքական «Բայրաքթարի» դերակատարում ունի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին թիրախավորմանը, Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Էդ թիրախավորողներից մի մասն էլ Նիկոլի «բայրաքթարն» են, նրանք էլ հանձնարարական ունեն պայթեցնել ընդդիմադիր ազգային դաշտը, թիրախավորել ազգային պետական գործիչներին, ովքեր 30 տարի պահել են հայկական Արցախը, ՀՀ ազգային նկարագիրը, և նրանց թվում է ՀՀԿ-ն և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանք հստակ գործառույթով գործուղված կադրեր են՝ Նիկոլի կաբինետից դեպի ընդդիմադիր դաշտ: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը հանգիստ չեն տալիս մեկ Ալիևին և նրա սազանդարներին, մեկ Նիկոլին ու նրա հաճախորդներին»:

Շարմազանովի խոսքով, երբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ակտիվանում է, նրան էլ են թիրախավորում, եթե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվանա, նրան էլ կթիրախավորեն:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս