«Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին»,-հավելել է նա:
«Համաձայն Trading Economics-ի հրապարակած տվյալների՝ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյուքնը (ՀՆԱ) 2023 2жаканин միջինում կազմել է 14.630 ամերիկյան դոլար և բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին է հասել։ Կանխատեսվում է, որ մինչև 2026-ը այն կհասնի 16.520 դոլարի»,-նշել է Սթիվ Հանքը:
Ժամը 10:25-ին բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ Արցախից բերած զենք-զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի հետնամասում:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Երևանն Անկարային խնդրել է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նյու-Յորքում կայացած ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառնալիս, ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
2024 թվականի սեպտեմբերի 9-11-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահ Լարբի Ջակտայի հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից վերդառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա կրկին Լիբանանում գտնվող Անգլիայի քաղաքացիներին անհապաղ երկիրը լքելու կոչ է արել և մտահոգություն հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Գյումրիի Հայ Կաթողիկե աթոռանիստ «Սրբոց Նահատակաց» եկեղեցում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության կարգը, որով նա ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունը:
Փաշինյանն Ալիևի հետ մտել է մրցավազքի, թե Էրդողանի փոքր եղբայրն ով է: Նրանք էլ են սխալվում, ովքեր ասում են՝ Նիկոլը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք, նրանք էլ են սխալվում, ովքեր ասում են՝ Նիկոլը Հայաստանը տանում է դեպի Ռուսաստան. բովանդակային առումով Հայաստան արդեն չկա, կա Էրմենիստան: Նա Հայաստանը տեղավորել է պանթուրքիստական պետության բերանի մեջ:
Ներքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ձեռք է բերել «Վոլվո» մակնիշի ունիվերսալ թափքով 67 մեքենա․ գնման պայմանագիրը կնքվել է նախօրեին՝ սեպտեմբեր 25-ին, «Ավանտգարդ» ՍՊ ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ մեկ մեքենան արժեցել է 19 միլիոն 650.000 դրամ, իսկ ընդհանուր գնումը՝ 1 միլիարդ 316 մլն 550.000 դրամ։
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին […]
Իսրայելը Միացյալ Նահանգներից 8,7 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ կստանա բանակին մարտական միջոցներ տրամադրելու և պաշտպանական սպառազինության համակարգեր գնելու համար։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը պաշտոնական այցի շրջանակներում մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Բեռլինում կայանալիք Թուրքիա-Գերմանիա տնտեսության և առևտրի համատեղ կոմիտեի (ETOK/JETCO) 5-րդ ժողովին։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արդեն նախկին փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին։ Նա մասնավորապես գրել է․
Թավշյա իրադարձություններից հետո սահուն քայլերով իր քաղաքական կարիերան մշակած Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համար 2023թ. բարեբեր է եղել. նա տարին սկսել է 4 անշարժ գույքով, բայց ավարտել՝ 5-ով։
Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
«Մերսեդեսի» վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թուրքական տանը» (Turkish House, «Тюркеви») 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան միջուկային զինանոցների կրճատման գործընթացին, իսկ մյուս երկրները, որոնք նույնպես ունեն միջուկային զենք, պետք է հետևեն այդ օրինակին։
«Գալստյանը և մյուս 50 արցախցիները հավատացել են ադրբեջանցիների այն հայտարարութւյանը, որ հայերը կարող են մնալ և բնակվել իրենց հողում, իսկ այն պահին, երբ Շահրամանյանի, պայմանական ասած՝ հրամանագիրը, մտել է ուժի մեջ, ադրբեջանցիները հայտարարել են, թե հայերի գտնվելն այնտեղ ապօրինի է և պետք է լքել Ադրբեջանի տարածքը»,- ասաց Կոչուբաևը։
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել:
Ակնարկը տեղ հասավ, Դիլանյանն էլ հասկացավ իր անելիքը: Այսօր ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Վաղը սեպտեմբերի 27-ն է. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:
Ռոբերտ Քոչարանի գիրքը ձեռքին լուսանկարված Սիրվարդ Գևորգյանը, որը նշանակվել էր ՀՀ արդարադատության փոխնախարար, հրաժարական է տվել։ Այս մասին նա գրում է ֆեյսբուքյան իր էջում։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում։ Նա մասնավորապես անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և նշել, որ խորհրդարանները մեծ պարտականություններ ունեն երկու երկրների միջև հարաբերությունները պահպանելու հարցում։
«Հարավային Կովկասի փոփոխվող աշխարհաքաղաքականության շրջանակում Ֆրանսիայի՝ այդ ռեգիոնում դիրքավորման ջանքերը հաջողվում են, սակայն միմիայն մասամբ, քանի որ Ֆրանսիայի ռեսուրսներն ամեն դեպքում սահմանափակ են, իսկ Երևանը փորձում է հարաբերություններ կառուցել նաև մնացած ուժերի հետ։ Սա, կարծում եմ, կարող է որոշակի հակասությունների պատճառ դառնալ կողմերի միջև»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Կիպրոսի Պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուր