Ռուսական ՀՕՊ-ը 1 օրում խոցել է ուկրաինական 59 դրոն և HIMARS–ի 2 արկ. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ համակարգերը նախորդ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք, HIMARS–ի 2 արկ և Hammer ավիառումբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական օդուժը, ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում 136 տեղամասերում խոցել են Ուկրաինայի ԶՈւ կենդանի ուժ և տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս