Ընտրությունների նախաշեմին Բայդենը կորցնում է աջակցությունը 14 առանցքային նահանգներում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախընտրական արշավի շրջանակներում կորցնում է ընտրողների աջակցությունը 14 առանցքային նահանգներում, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով BlueLabs կազմակերպության ուսումնասիրությունը, որն անցկացվել է Դեմոկրատական կուսակցության համար:
«Համեմատած Դոնալդ Թրամփի հետ՝ երկրի առանցքային 14 նահանգներում նախագահ Բայդենը կորցնում է աջակցությունը։ Դրանց թվում են ոչ միայն այն 5 նահանգները, որտեղ 2020 թվականին Բայդենը հաղթել Է Թրամփին», – ասվում է հաղորդագրության մեջ։
5 «տատանվող» նահանգներն են՝ Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Փենսիլվանիան և Վիսկոնսինը․ այդ նահանգներում ԱՄՆ գործող նախագահը 2020 թվականի ընտրություններում հաղթել էր փոքր տարբերությամբ: Դրանցից բացի, ուսումնասիրության տվյալներով, ներկայումս Բայդենի դիրքերը «խոցելի են դարձել» նաև Նևադայում, Կոլորադոյում, Նյու Մեքսիկոյում, Հյուսիսային Կարոլինայում, Վիրջինիայում, Մինեսոտայում, Նյու Հեմփշիրում, Մեյնում և Նեբրասկայի օկրուգներից մեկում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Դեմոկրատական կուսակցության գրեթե բոլոր ներկայացուցիչների վարկանիշները, որոնց աջակցելու մասին հարցում է անցկացվել, ավելի բարձր են եղել, քան Բայդենինը:
Ուսումնասիրությանը մասնակցել է 15 հազար մարդ։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: