 
                        «Առաջիկա շաբաթներին Թրամփի դեմ նոր մահափորձ կարող է լինել». Politico
 
                                    «Առաջիկա շաբաթներին ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալ Թրամփի դեմ նոր մահափորձ կարող է կազմակերպվել»,- Politico հանդեսի հետ զրույցում նշել են ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները։
Politico-ի աղբյուրները պնդում են, որ Թրամփի դեմ մահափորձի թեման վերջին տարիներին ակտիվորեն քննարկում են հատկապես Իրանի իշխանությունները։
Դա, ըստ հանդեսի, պետք է վրեժխնդրություն լինի իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի՝ 2020-ի հունվարին տեղի ունեցած սպանության համար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        