Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին. Արման Եղոյան

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում, այս մասին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»,- նշել է Եղոյանը:

Հիշեցնենք, որ Բրյուսելից «Ազատության» դիվանագիտական աղբյուրները փոխանցել էին, որ Բրյուսելում եվրոպական խորհուրդն այսօր հաստատել էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։

«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- նշել էր «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031