Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Lexus NX 250»-ի վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ. հունվարի 22-ին հիշյալ ընկերները, 30–ամյա տղամարդու կողմից վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ուղևորվել և հաջորդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հասել են Ագարակ քաղաք:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին լրատվամիջոցների ուղղած հարցին:
ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:
2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:
Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի նախագահները կմասնակցեն առաջիկա հանդիպմանը:
Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը վերաբերում է փոխգործակցության ուժեղացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների զարգացումը և հակազդեցությունը կիբեռհարձակումներին:
Ստոլտենբերգը, սակայն, նշել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի ակնառու դեր խաղալ ուկրաինացի զինվորականների պատրաստման գործում, որը ենթադրում է այնպիսի սցենարի հնարավորություն, որի դեպքում ԱՄՆ-ի մասնակցությունը կկրճատվի։
Վասիլիս Մարագոսը նաև անդրադարձել է արդարադատության նախարարության ռեֆորմներին ուղղված ԵՄ աջակցությանը և նշել, որ մոտ 40 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն է տրամադրվել ՀՀ կառավարությանը ։
ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազությունը մտել է որակապես նոր փուլ:
Վարդապետյանի խոսքով՝ գլխավոր դատախազությունում գործող Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը գրեթե ամբողջովին կազմափոխվել է:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2024 / «Արարատ 1» սրահ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2024
Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի
ՀԱՊԿ-ը ներկայումս չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, բայց դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողություններն Արևելյան Եվրոպայում, BelTA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների, սրտառուչ խոսքերի, բազմաթիվ հեռախոսազանգերի, պարտավորեցնող գնահատականների համար:
Դատախազությունը հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 106-ամյակը, որի կապակցությամբ կայացավ ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ և հանձնվեցին պետական պարգևներ։
Ղրղզստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ երկրում մինչև հուլիսի 2-ը կանխատեսվում են հորդառատ անձրևներ, առկա հեղեղումների առաջացման վտանգ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով ցանկացած երկխոսության համար, այդ թվում՝ միջնորդների մասնակցությամբ, իր նպատակներին հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձ էր եղել 2024 թվականի մայիսի 15-ին։
Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից զգալի ավել:
2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ես ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ միջոցառման անցկացումը լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը և քննարկելու այն մարտահրավերները