Մոսկվան արձագանքել է Կիևի՝ բանակցություններ սկսելու պատրաստակամությանը

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով ցանկացած երկխոսության համար, այդ թվում՝ միջնորդների մասնակցությամբ, իր նպատակներին հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է ցանկացած շփման, ցանկացած երկխոսության համար, որպեսզի հասնենք այն նպատակներին, որոնք մեր առաջ դրել ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ուկրաինայի նախագահն ամերիկյան The Philadelphia Inquirer-ի հետ զրույցում, խոսելով Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին, կարևորել է միջնորդների ներգրավածությունը, որպես դրական օրինակ բերելով «հացահատիկային միջանցքի» գործարքը, որտեղ Կիևի և Մոսկվայի միջև պայմանավորվածությունները ձեռք էին բերվում ՄԱԿ-ի ու Թուրքիայի միջնորդությամբ։

«Նման մոդելը կարող է կիրառվել նաև տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավագնացության հարցերի համար», – ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս