
ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված տան տարածք

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, դա ազդում է ոչ միայն տուժածների վրա, այլ նաև հոգեբանական ազդեցություն է թողնում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մեկ զգացողություն կարելի է ունենալ` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որպեսզի այս ամենը հնարավորինս արագ ավարտվի»,-լրագրողներին ասել է հայ դիվանագետը Բելգորոդ կատարած աշխատանքային այցի ընթացքում։
Բելգորոդն ու դրա շրջակայքը մայիսի 12-ին զանգվածային գնդակոծության էին ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Խոցված արկերից մեկի` «Տոչկա–Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի Շչորս փողոցում գտնվող բնակելի տասը հարկանի շենքը, ամբողջությամբ փլուզվել է մուտքը: Զոհվել էր 17 մարդ։