ԶՈՒ համալրման գործընթացը մշտապես պահել ուշադրության կենտրոնում. Պապիկյան

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։

«Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել եմ, որ ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։

Նշել եմ, որ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք կխթանեն անձնակազմի համալրման կարևոր գործընթացը:

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից հետո տվել եմ մի շարք հանձնարարականներ»,- գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս