Բաժիններ՝

Խոշոր վթար՝ Ծաղկաձորում․ բախվել են «Lexus»-ը և «Mercedes»-ը․ 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում՝ Սարալանջի փողոցում, «Աղ ու հացով» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Ս․ Հակոբյանի վարած «Lexus NX 250» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Բաղդասարյանի վարած «Mercedes E 450» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Lexus NX 250»-ի վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031