Բաժիններ՝

Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոն շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շուտով կհայտնվի հանրության առաջ և աստիճանաբար կսկսի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները։

Այդ մասին հայտնել է Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։

«Վարչապետը մոտենում է այն վիճակին, երբ լիովին կկարողանա կատարել իր պարտականությունները»,- Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքը մեջբերել է Pravda լրատվական հարթակը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձ էր եղել 2024 թվականի մայիսի 15-ին։ Դեպքը տեղի էր ունեցել Հանդլովա քաղաքում, որտեղ վարչապետը մասնակցում էր Սլովակիայի կառավարության արտագնա նիստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031