Բաժիններ՝

Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կմնա դաշինքի և Ուկրաինայի համախոհը` անկախ նախագահական առաջիկա ընտրությունների արդյունքներից․ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնում գոյություն ունի երկկուսակցական ուժեղ աջակցություն Կիևին:

«ԱՄՆ-ում գոյություն ունի ուժեղ երկկուսակցական աջակցություն Ուկրաինային: Ով էլ ընտրվի նախագահ, ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը»,-ասել է Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հնարավորությանը, որը հայտնի է դաշինքի նկատմամբ իր քննադատական ​​վերաբերմունքով։

Ստոլտենբերգը, սակայն, նշել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի ակնառու դեր խաղալ ուկրաինացի զինվորականների պատրաստման գործում, որը ենթադրում է այնպիսի սցենարի հնարավորություն, որի դեպքում ԱՄՆ-ի մասնակցությունը կկրճատվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս