Պանրից գնդիկներ
Բաղադրիչները՝
- 200 գ ծովախեցգետնի միս (ձողիկներ)
- 200 գ պինդ պանիր
- 12 հատ անկորիզ ձիթապտուղ
- 12 հատ նուշ
- 2 հատ խաշած ձու
- 3 պճեղ սխտոր
- 3 ճ/գ մայոնեզ
- 3 ճ/գ սամիթի կտրտած տերևներ
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի միսը կամ ձողիկները մանր քերիչով անցկացրեք:
Յուրաքանչյուր ձիթապտղի անցքի մեջ մեկական նուշ մտցրեք:
Պանիրն ու ձուն խոշոր քերիչով քերեք, սխտորը մանրացրեք, խառնեք մայոնեզի հետ:
Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորեք, յուրաքանչյուր գնդիկի մեջ մեկ հատ նուշով զեյթուն մտցրեք:
Գնդիկները գլորեք քերած ծովախեցգետնի մսի մեջ ու 20 րոպեով տեղադրեք սառնարանում:
Մատուցելիս գնդիկների վրա կտրտած սամիթ լցրեք: