Բաժիններ՝

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Քիմիա» առարկայից 20 միավոր հավաքել է 7 դիմորդ․գրեթե նույնն է նաև դրական շեմը չհաղթահարածների թիվը

Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Քիմիա» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությամբ՝ հայտագրված 1176 դիմորդից քննությանը ներկայացել է 1124 դիմորդ, միջին միավորը եղել է 11․14-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 321 դիմորդ կամ մասնակիցների 28․6 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 133 հոգի կամ մասնակիցների 11․8 տոկոսը։ Այդ թվում՝ 18-18,75 միավոր հավաքել է 79 դիմորդ, 19-19,75 միավոր՝ 47, և 20 միավոր՝ 7 դիմորդ։ Նկատենք, որ 20 միավոր այս առարկայից նախորդ տարի կրկին 7 դիմորդ էր հավաքել։

2023 և 2024թթ․ արդյունքների համեմատությամբ՝ 2023թ․ առաջին փուլում քննությանը մասնակցել է՝ 718, երկրորդ փուլում՝ 1124 դիմորդ, իսկ 2024թ․ առաջին փուլին մասնակցել է՝ 1034, երկրորդին՝ 1124 դիմորդ։

7,5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 266, երկրորդ փուլում՝ 300 դիմորդ, իսկ 2024թ․առաջին փուլում՝ 345, իսկ երկրորդ փուլում՝ 371 դիմորդ։

Կարդացեք նաև

18-20 միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 53, իսկ երկրորդ փուլում՝ 160 դիմորդ։ 2024թ․պատկերը մի փոքր փոխվել է․18-20 միավոր առաջին փուլում ստացել է՝ 121, երկրորդ փոււլում՝ 133 դիմորդ։

Տեսանյութեր

Լրահոս