Բաժիններ՝

«Քիմիա» առարկայի քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 300 դիմորդ, «Ռուսաց լեզու»-ից՝ 59

Հունիսի 9-ից մեկնարկել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

Երկու քննությունների նախնական արդյունքները հայտնի են:

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 313 հոգի: Քննությանը մասնակցել է 279-ը, միջին միավորը եղել է 10.34-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 59-ը կամ մասնակիցների 21.2 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է երեք հոգի կամ 1.1 տոկոսը:

Կարդացեք նաև

18-18.75 միավոր հավաքել է 3 դիմորդ, 19-19.75 և 20 միավոր ոչ ոք չի հավաքել:

Եթե համեմատենք 2022 թվականի հետ, ապա 2022թ. առաջին փուլին մասնակցել է 246 հոգի, 2023թ. առաջին և երկրորդ փուլերին՝ համապատասխանաբար 129 և 279 հոգի:

2022թ. միջին միավորը առաջին փուլի դեպքում եղել է 12.76, 2023թ.՝ 9.72, իսկ երկրորդ փուլի դեպքում՝ 10.34:

7.5-ից ցածր միավոր 2022թ. առաջին փուլում ստացել է 19 դիմորդ, 2023թ. առաջին փուլում՝ 38, իսկ երկրորդ փուլում՝ 59 հոգի:

18-20 միավոր 2022թ. առաջին փուլում ստացել է 27 դիմորդ, 2023թ.առաջին փուլում՝ 2, և երկրորդ փուլում՝ 3 հոգի:

«Քիմիա» առարկայի դեպքում հայտագրվել է 1210 դիմորդ, քննությանը մասնակցել է 1124-ը, միջին միավորը եղել է 11.48:
Դրական միավորի շեմը չի հաղթահարել 300 դիմորդ կամ մասնակիցների 26.7 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 160 հոգի կամ մասնակիցների 14.2 տոկոսը:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 77 հոգի, 19-19.75 միավոր՝ 76, և 20 միավոր՝ 7 հոգի:

2022թ. «Քիմիա» առարկայից քննություն հանձնել է 1204 հոգի, 2023թ.՝ համապատասխանաբար 718 և 1124 հոգի:

7.5-ից ցածր միավոր 2022թ. առաջին փուլում ստացել է 268 հոգի:

2023թ. առաջին փուլում 7.5-ից ցածր միավոր ստացել է՝ 266, իսկ երկրորդ փուլում՝ 300 հոգի:

18-20 միավոր 2022թ. ստացել է 339 դիմորդ, 2023թ առաջին փուլում՝ 53, երկրորդ փուլում՝ 160 հոգի:

Հավելենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կտևեն մինչև հունիսի 27-ը։

Տեսանյութեր

Լրահոս