Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:
Ճիշտն ասած, Ակադեմիական քաղաքի շուրջ պտտվող ամպերն ու խորհրդավորությունն ավելի շատ է, քան իրականում տեղյակ ենք։ Եթե Գիտության կոմիտեից ստացած պատկերացմամբ այնպես է, որ ուզում են լավագույն լաբորատորիաները հավաքել, դրա հիմքի վրա ստեղծել նոր ինստիտուտ, որտեղ գիտնական-ուսանող կապը կլինի առաջին կուրսից՝ դրսի հայ գիտնականների ներգրավմամբ, դա լրիվ այլ բան է, լավ միտք է։
«Վիճաբանություն տեղի ունեցավ նրա համար, որ ինն ամիս ա՝ խաբում ա՝ աչքերիս մեջ նայելով,- Կառավարության շենքի մոտ Անահիտ Ավանեսյանի հետ վիճելուց հետո լրագրողին պատմեց քաղաքացին՝ մանրամասնելով,- Թե անկողնային հիվանդ բուժելու գումարը պետությունն ի վիճակի չէ տալու»:
«Հետազոտական ինստիտուտները բուհերին միացնելու նախագիծը դեռ քննարկվում է, բայցարվում է մի քայլ, որը մերժվում է երկու կողմից: Ոնց որ ուզենաս ամուսնացնել տղայի ու աղջկա՝ չունենալով նրանց համաձայնությունը: Բոլորս՝ իշխանությունը, ինստիտուտներն ու բուհերը, մեկ նպատակ ունենք, ավելի լավացնել մեր վիճակը: Իշխանությունը փնտրում է ճանապարհներ, գտել է այս ճանապարհը, բայց բոլորս վստահ ենք, որ այս ճանապարհը չի բերելու հարցի լուծման, չի թեթևացնելու նրանց հոգսը, բայց վնասելու է արդեն գործող հետազոտական ինստիտուտի կամ որևէ բուհի»։
Դեղերի շուկայի պահանջներից մեկն այն է, որ պետք է արտադրվի շատ մաքուր, GMP պայմաններում։ Հայաստանում մի քանի դեղարտադրողներ կարողացան ունենալ այդ սերտիֆիկատը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները 2022թ․ հոկտեմբերի 20-23-ը մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրմոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանի փոխանցմամբ՝ երիտասարդ գիտնականներից շատերն ունեն հոդվածներ՝ ԲՈԿ-ի կողմից ընդունելի շտեմարանների արտասահմանյան ամսագրերում հոդվածներ:
Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է: Օրվա խորհուրդն է՝ գնահատել գիտությունը, իսկ նպատակը՝ հասարակության ուշադրությունը սևեռել դեպի գիտություն: