Ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան և ծանոթացել քաղաքի գլխավոր հատակագծին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ գտնվում է Վեդիի ոստիկանության բաժնում։
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ճանաչում է բոլոր հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը։
Մենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին
Իրավիճակը Բագրատաշենի հատվածում կրկին լարվեց
Զրուցակիցները փաստել են հայ-սիրիական սերտ հարաբերությունների մասին` հիմնված ընդհանուր պատմության եւ արժեքների վրա:
Իր ելույթում բանախոսը կատարեց նաև մեկ այլ, չափազանց կարևոր մասնավորեցում՝ մեջբերելով Իլհամ Ալիևին, ով Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը անվանել է «վերջին զտում», «վերջին մաքրում»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին:
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Դիվային ծրագիր է, որին պետք է դիմակայել. Արմեն Հյուսնունց
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդունելության կարգում նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան առաջին շրջանավարտներին անցնել ընդունելության նոր համակարգով:
Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։
Վանաձոր-Ալավերդի ճանապարհը փակել են «ՀայաՔվեի» անդամները
Ադրբեջանի նախագահի ակնարկած «լուրջ քայլերը» ոչ այլ ինչ են, քան ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ։
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և ՀՀ-ում Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի։
Արտահանման ծավալը մարտին կազմել է 1 մլրդ 845.4 մլն դոլար՝ 3 անգամ գերազանցելով 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշը: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 13.1 տոկոս:
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների հավաքականի անդամները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմում իր կարիքները գերազանցող քանակի զենք է արտադրում։ Այժմ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն արդեն աշխատում է պահեստները լցնելու ուղղությամբ։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:
Իսրայելը խստորեն դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը 1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված հողերում։
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը խորհրդարանական արձակուրդից մեկ օր առաջ որոշում է կայացրել իր նախագահ Ռոսեն Ժելյազկովին պաշտոնանկ անելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Փարիզի նշանավոր Moulin Rouge կաբարեի կարմիր հողմաղացի անվաթևերը լույս ապրիլի 25-ի գիշերը ժամը 02:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում պոկվել և ընկել են մայթի վրա: Այս մասին հաղորդում է BFM TV-ն:
«Ասում է՝ դասալիք, կռվի ժամանակ Հադրութի գնդի հրամանատարը ձին նստել ու փախել է, ես զինվոր եմ եղել: Էսօր տարել է ու Արարատ՝ Զոդում էլի գնդի հրամանատար է դրել, էդ չի՞ Նիկոլը, հիմա որ պատերազմ լինի, էլի չի փախնելո՞ւ: Մեզ խաբեցին՝ տարան-լցրեցին Շուշի, որ՝ մերն է, պիտի պահենք, հելանք, թուրքը նստած մեզ էր սպասում, գցեցին շրջափակման մեջ, ընկերներս էլ սաղ զոհվեցին, ես էլ Աստծով եմ էկել ու ստեղ հասել»:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին, կիսել իր ուրախությունը, որ եկել ու հասել են նրան, որ արդեն սյուներ են տեղադրվում՝ սահման է ֆիքսվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի համար:
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև է ընդունել, որով Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ ապագա ցանկացած համագործակցություն պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։
Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 25-ին օրվա ընթացքում բերման են ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակցի:
Մարտունիում իրավիճակը գերլարված է
Մինչ Գեղամ Մանուկյանը ամփոփում էր վերջին ժամերին տեղի ունեցածը, իրավիճակը կրկին թեժացավ