Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը խորհրդարանական արձակուրդից մեկ օր առաջ որոշում է կայացրել իր նախագահ Ռոսեն Ժելյազկովին պաշտոնանկ անելու մասին։ Այս մասին  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խոսնակի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 129 պատգամավոր, դեմ՝ 103։

Ժելյազկովին մեղադրել են պաշտոնեական լիազորությունների համակարգային չարաշահման, խորհրդարանի օրակարգի որոշման և դրա աշխատանքի այլ ասպեկտների խախտումների մեջ։

Խորհրդարանական որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, որ Ժելյազկովի հրաժարականի օգտին ներկայացված փաստարկներն անկեղծ չեն։ Պատգամավորների ելույթների ընթացքում հնչել են նաև անձնական վիրավորանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930