Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 25-ին օրվա ընթացքում բերման են ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակցի:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«17 անձ բերման է ենթարկվել Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում»,- ասացին ոստիկանությունից։

Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում ապրիլի 25-ին բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց ընթացքում քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում Տավուշի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

Ոստիկանությունը գրեթե բոլոր վայրերում բիրտ ուժ է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930