Հայրենիքը մեզ համար զուտ հողակտոր չէ, այլ մեր որդիների արյամբ սրբագործված հող, որի համար պատրաստ ենք պայքարել այնպես, ինչպես մեր տղաները:
«Ռեգիոնալ գլխավոր հարցը, որն աշխարհաքաղաքական մրցակցության առաջիկա ամենասուր թեման է դառնալու՝ ճանապարհների հարցն է։ Աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոններն են մասնակցելու համաձայնեցման գործընթացներին, ի՞նչ երթուղիներ, ի՞նչ կարգավիճակով են համաձայնեցվելու, և ո՞վ է դրանց նկատմամբ լուրջ վերահսկողություն ունենալու։ Սրանք առաջիկա գլխավոր հարցերն են և, կարծում եմ՝ Ռուսաստանը ևս պետք է որ փորձի մասնակցել։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան, գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։
Քաղաքացիները տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին Եղեգնաձորի հատվածում
Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 28-ին հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։
Տավուշի մարզն անվտանգ պահող և տասնամյակներ շարունակ հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող դիրքերն Ալիևին նվիրած Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել է հայկական դիրքերի հանձնմանը զուգահեռ՝ Տավուշում զարկ տալ տուրիզմի զարգացմանը։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ընթանում է երեկ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկված գնդապետ Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը ընտրելու հարցով դատական նիստը: Առավոտյան այցելել էի Երևանի ՁՊՎ և տեսակցել նրան: Վահագնի արյան ճնշումը գիշերը բարձրացել էր, ստիպված էին եղել շտապ օգնություն կանչել, առավոտյան ինքնազգացողությունն էլի լավ չէր, նորից շտապ օգնություն էին կանչել:
Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Քիչ մը խախտեմ ձեր կիրակնօրյա անդորրը…
«Россия 1» հեռուստաալիքը հայտարարել է մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վերջին տարիներին նյարդայնացնող սպամ զանգեր, ընկերների հաղորդագրությունները սոցիալական ցանցերում, որոնք օգնություն են խնդրում աշխատավարձից առաջ, կոտրված անձնական էջեր, աշխատանքի անհավանական առաջարկներ. բոլորս գոնե մեկ անգամ հանդիպել ենք նման երևույթների համացանցում:
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 28-ին, ժամը 11։02-ին տեղեկություն է ստացել, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած:
103 տարի առաջ՝ 1921 թվականի ապրիլի 27-ին, Տաթևի վանքում կայացած Համազանգեզուրյան երկրորդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստան։
Ուկրաինական ռազմաճակատում խուճապն աճում է, ՌԴ-ի համար կարևոր է կանգ չառնել և աջակցել այդ դինամիկային, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին:
Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ։ Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է, որ նա ապրիլի 29-ից մայիսի 2-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցը, եթե անգամ ոչ բացահայտ, ապա քողարկված կերպով գլխավոր տեղ է զբաղեցնում։ Բոլորս ենք հիշում, որ ՀՀ նախկին իշխանությունները նախընտրել էին առանց նախապայմանների կարգավորման ճանապարհը, սակայն Թուրքիան այդ դեպքում անգամ չէր հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը վերջնականապես հօգուտ իրեն հանգուցալուծելու փորձերից («պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկ և այլն)։
Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել։
2024 թ․ առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։
Հավելենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում։
Կան ուռուցքներ, որոնք դանդաղ են աճում․ դրանք հիմնականում մենինգիոմաներն են, որոնք աճում են ուղեղի թաղանթից։ Նաև հիպոֆիզի ուռուցքները, որոնք շատ դանդաղ, բարորակ ընթացքով են աճում և արտահայտվում են այն ժամանակ, երբ ուռուցքի չափը շատ մեծ է։ Բուն ներուղեղային ուռուցքների ընթացքը կարճ է՝ 6 ամսից՝ 1․5 տարի։ Գլիոբլաստոմա կոչվող ուռուցքը հիմնականում շատ ագրեսիվ աճող ուռուցք է, քայքայելով ուղեղանյութը, բջիջները, շատ արագ աճում է։ Արտահայտման ժամկետը մաքսիմում 9 ամիս է լինում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կիրակի Լիբանան կատարելիք այցի ժամանակ մտադիր է Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հետագա էսկալացիան և հնարավոր պատերազմը կանխելու առաջարկներ ներկայացնել, քանի որ Փարիզը փորձում է վերջնական տեսքի բերել ճանապարհային քարտեզը, որը երկու կողմերը կարող են ընդունել լարվածությունը թուլացնելու համար, հայտնում է Reuters-ը։
Փակ է Երևան-Գյումրի ճանապարհը
Թուրքիան նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորությունների օգտագործմանը: Այս մասին Correrio Brazilience թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան։
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա, ասում է հոգեբան Եկատերինա Իգոնինան։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նա բացահայտել է նման շփման ազդեցությունը։
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ապրիլի 27-ին ձորը գլորված, Իրան ուղևորվող ավտոբուսի ուղևորներից հինգը զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Կանադայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Անահիտ Հարությունյանին
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի և Կալուգայի շրջաններում խոցել են ուկրաինական 17 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը տեսակցել են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։