«Այս շատ ծանոթ խոսակցություններից մոտս ահավոր տհաճ կանխազգացում կա, որ հիմա նույն պատմությունը կարող է կրկնվել արդեն ՀՀ-ում»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Քիչ մը խախտեմ ձեր կիրակնօրյա անդորրը…

Մի տեսակ մոռացվեց արդեն, որ մինչև Արցախի շրջափակումը սկսելը Ադրբեջանը ինֆոկտեր էր նետում մեդիադաշտ այն մասին, թե իբր պատրաստվում է Ստեփանակերտին Ադրբեջանից գազ մատակարարել։ Այդ կտերը ուտվում և լուրջ դեմքերով քննարկվում էին թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում։

Ընթացքում պայթեցրեց ՀՀ-ից Արցախ տանող գազատարը, հետո վրան «վինծիլ» դրեց, որը պարբերաբար փակում-բացում էր, մինչև մի օր վերջնականապես փակեց։ Բայց դեռ բավականին երկար ժամանակ հայերս քննարկում էինք, թե այդ քայլերով Ադրբեջանն ուզում է ստիպել, որ անցնենք «իրենց գազին»։

Հիմա…

2 տարի առաջվա նույն խանդավառությամբ տարբեր տրամաչափի նիկոլական պրոպագանդոնները այսօր էլ քննարկում են ադրբեջանական գազ գնելու թեման։

Միաժամանակ Տավուշում Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելով՝ Նիկոլը մեր հիմնական գազատարի վրա մի հատ մեծ, յուղոտ ադրբեջանական խաչ է քաշում։

Եվ այս շատ ծանոթ խոսակցություններից մոտս ահավոր տհաճ կանխազգացում կա, որ հիմա նույն պատմությունը կարող է կրկնվել արդեն ՀՀ-ում»։

Տեսանյութեր

Լրահոս