Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես համագյուղացի Գագիկ Վարդանյանը 1992թ.-ի մարտի 11-ին չի գնացել Համալսարան՝ վերջին քննության օրը և նահատակվել է «Խրեմլուից» արձակված գնդակից:
Այսօր ՀՀ կառավարության միակողմանի զիջումների արդյունքում Կիրանցի գերեզմանատան այն մասը, որտեղ հուղարկավորված է կիրանցեցի հերոս Գագիկ Վարդանյանը, հայտնվելու է ուղիղ ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ:
Տիկին Ալվարդը, ցույց տալով իր դիմաց կանգնած դեռատի աղջկան՝ Գոհարիկին, ասում է, որ Գագիկ Վարդանյանը նրա հորեղբայրն է, և հիմա աղջիկը պայքարում է իր տուն ու տեղի ու իր հորեղբոր գերեզմանի համար:
Կիրանցի դպրոցն անվանակոչված է Գագիկ Վարդանյանի անվամբ:
Ի դեպ, Գոհար Վարդանյանն այն աղջիկն է, ով երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո լաց էր լինում:
Մանրամասները՝ տեսանյութում: