Մինչ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ զբոսնում է Իջևանում, մասնակցում այնտեղ տեղի ունեցած ֆեստիվառին, տեսանյութեր նկարահանում ու հրապարակում, Կիրանցում մարդիկ շարունակում են մտահոգվել անվտանգային խնդիրներով, որոնք ավելի մեծացան, երբ Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունը Տավուշում իրականացրեց սահմանագծում, որոշակի տարածքներ տալով Ադրբեջանին, այս թվում՝ Կիրանց գյուղի մի քանի բնակիչների տներ անցան Ադրբեջանի հսկողության տակ, գյուղի կամրջի հետ միասին։
168.am-ի հետ զրույցում կիրանցեցի Գոհար Վարդանյանն ասաց՝ Կիրանց են գնացել Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները, և եթե նրանք կարծում են, որ կիրանցեցիները գոհ են այն ամենով, ինչ տեղի ունեցավ, կարող էին հանդիպել բնակիչներին, վերջիններս իրենց «գոհունակությունը» կհայտնեին անձամբ իշխանական պատգամավորներին։
Կիրանցի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իշխանությունների տարածած այն կեղծիքներին, թե կիրանցեցիները գոհ են սահմանազատման գործընթացի ընթացքից, գրել է.
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես համագյուղացի Գագիկ Վարդանյանը 1992թ.-ի մարտի 11-ին չի գնացել Համալսարան՝ վերջին քննության օրը և նահատակվել է «Խրեմլուից» արձակված գնդակից: