Բաժիններ՝

Պենտագոնը հայտնել է, որ Սիրիայում ամերիկյան ավիաբազային հարվածից հետո ոչնչացրել է արձակման կայանքը

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կործանիչը ոչնչացրել է արձակման կայանք՝ Սիրիայի Ռումեյլանի շրջանում ռազմակայանի վրա անհաջող հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։

«Այսօր կոալիցիայի կործանիչն ինքնապաշտպանության կարգով ոչնչացրել է արձակման կայանք՝ Սիրիայի Ռումեյլանում կոալիցիայի ռազմակայանի վրա անհաջող հրթիռային հարձակման մասին հաղորդագրությունից հետո», – հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունում:

Պենտագոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ միջադեպի հետևանքով ամերիկացի զինվորականները չեն տուժել։

Շիաների կազմավորումների հարձակումները Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Այս ընթացքում Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները ենթարկվել են 99 հարձակման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս