«Մենք հաճախ ենք զանգում պարոն Պուտինին». Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք հաճախ ենք զանգում պարոն Պուտինին։ Նրա Թուրքիա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է հնարավորինս արագ պարզաբանվի»,- ասել է Էրդողանը։

Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանդիպման ժամկետները դեռևս հստակեցված չեն:

Ըստ Պեսկովի՝ նախագահները իրենց հանդիպման բացակայությունը լրացնում են հեռախոսազրույցներով, որոնք հաճախ կայանում են տարբեր հարցերով ու խնդիրներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930