Բաժիններ՝

«Կարող և անկարող գրչակներ, մտավորական կոչվող լափակերեր, ոչ ու փուչ իշխանավորներ, ուշքի եկեք…». Լևոն Ջավախյան

Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հ 2֊ով հիացքով լսում էի Իսրայել Հակոբքոխլյանի զրույցը, որի խոսքը և պահվածքը շատ ու շատ մտավորականների խոսքի արժեքն ուներ։ Առանց պաթոսի, ավելորդությունների, հանգիստ, խաղաղ, հոգին կեղեքող սրտացավությամբ խոսում էր Հայաստանին սպառնացող վտանգների մասին, որի գերագույն մեղավորը ՔՊ֊ական իշխանություններն են ու իրենց անփոխարինելի Պատուհասը։ Եվ ինչպես եզրափակեց նա իր խոսքը.

֊ՄԱՐԴ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՆՑ ԾՆՈՂԻ ԱՊՐԵԼ,֊ ասաց մեծագույն մարզիկը,֊ ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԱ ՉՒ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ։

Կարող և անկարող գրչակներ, մտավորական կոչվող լափակերեր, ոչ ու փուչ իշխանավորներ, նիկոլի սիրով տառապող ապուշներ, հայրենիքի կորստյան առջև անտարբերության մատնված հայեր, լսեք իսկական Մարդու, Հայի, Քաղաքացու խոսքը։ Ուշքի եկեք…»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս