Էրդողանի անհաջող միջնորդությունը

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջերս Ռուսաստանը և Ուկրաինան Թուրքիայի միջնորդությամբ մոտ են եղել Սև ծովում նավերի անվտանգության վերաբերյալ պայմանագրի կնքմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ պատրաստվել է ստորագրության մասին հայտարարություն անել մարտի 30-ին, ինչը սակայն տեղի չի ունեցել, քանի որ Ուկրաինան վերջին պահին հրաժարվել է ստորագրելուց:

Գործակալությունը, հղում անելով տեղեկությունն իրեն տրամադրած աղբյուրներին, ընդգծում է, որ Կիևի այդ որոշման պատճառների վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ:

«Reuters»-ի կողմից տարածվող լուրերը հաստատել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Նա ասել է նաև հետևյալը. «Մենք դեռ հույս ունենք, որ Սև ծովում նավարկության ազատությունը կգերակայի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930