Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով․ Իրանի դեսպանն Արևմուտքին խորհուրդ տվեց ՀՀ-ն չներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ

Այսօր Երևանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, ներկայացնելով Իրանի օրինական «պատասխանն» Իսրայելին, խոսեց ՀՀ-ում ԵՄ որոշ երկրների դեսպանատների գործունեության մասին։

Նա նշեց, որ ՀՀ-ում Եվրոպական երկրների որոշ դեսպանատներ Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների թյուր դիրքորոշումն են տարածում։

Դեսպանի խոսքով, դրանով նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքական ազդեցությանը՝ Իրանին վարկաբեկելով հայաստանյան հանրային կարծիքում։

«Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել դա, չփորձել Հայաստանը ներքաշել  աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ»,- նշեց դեսպան Սոբհանին։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ Հայաստանում լավ գիտեն, որ սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է, ու ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով։

«Մի՛ փորձեք մաքրագործել այս ռեժիմին, կեղտոտ թաշկինակը չի մաքրում ապակին»,- նկատեց դեսպան Սոբհանին։

Տեսանյութեր

Լրահոս