ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին

Ժամեր առաջ համացանցում տարածում էր գտել մի տեսանյութ, թե ինչպես է մի քաղաքացի հանրային տրանսպորտում վիճաբանում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ: Ավելի ուշ տեղեկացանք՝ քաղաքացին Սամվել Վարդանյանն է, որի ֆեյսբուքյան էջից էլ տարածվել է միայն ընկերների համար ցուցադրվող տեսանյութը:

44-օրյա պատերազմին մասնակցած Սամվել Վարդանյանն արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի հետևից «դավաճան» բղավելու համար ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել, ինչից հետո կորցրել էր նաև աշխատանքը։

Քիչ առաջ նորից ֆեյսբուքյան լայվից տեղեկացանք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվել է:

168.am-ի հետ զրույցում ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից էլ նշեցին.

Կարդացեք նաև

«Այդ դեպքով մեկ անձ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է և բերվել է Կենտրոնական բաժին: Կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կփոխանցվեն Քննչական»:

 

Տեսանյութեր

Լրահոս