Սամվել Վարդանյանի հետ բողոքարկել ենք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան 1.5 ժամով ձերբակալելու որոշումը. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ «Նիկոլ, դավաճան» բղավելու պատճառով ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացի Սամվել Վարդանյանի հետ բողոքարկել են «հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար» նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։

«Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։
Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»,- գրում է Ռուբեն Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930