Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի միջև սահմանագծման կարիք կա. Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռի հայտարարությանը և կոչ է անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր նշանավոր ներկայացուցիչներին բացահայտ արտահայտվել և իրենց դիրքորոշումը հայտնել Տավուշի մարզի տարածքները հանձնելու հայկական իշխանության մտադրության վերաբերյալ: Տեղեկությունը նշված է ՌՀՄ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Էջմիածինը հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ էր արել Հայաստանի իշխանությանը հրաժարվել պարտվողական քաղաքականությունից և չբանակցել երկիրը անվտանգության նոր խնդիրների առաջ կանգնեցնող որոշումների հիման վրա: ՀԱԵ-ն վստահ է, որ Հայաստանի իշխանությունը, ենթարկվելով Ադրբեջանի սպառնալիքներին, պատրաստվում է վերջինիս հանձնել Տավուշի մարզի տարածքները՝ մինչև սահմանի ենթադրյալ սահմանազատումն ու սահմանագծումը:

«Փաշինյանի ելույթը խորհրդարանում, որտեղ նա այս անգամ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք անվանեց հենց Հայաստանը՝ պատմական Հայաստանը, հերթական անգամ ի ցույց դրեց 2018 թվականից Հայաստանի, այսպես կոչված, «թավշյա իշխանության» կողմից իրականացվող նպատակային կուրսի ողջ վտանգավորությունը։ Ինչպես նաև բացահայտել է Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի ու պետականության միջև սահմանի հրատապ սահմանազատման անհրաժեշտությունը», – նշել է ՌՀՄ-ն։

Միությունում ակնհայտ են համարում, որ Փաշինյանը երկրի ամբողջականության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծում չունի, և նրա յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է իրավիճակը: ՌՀՄ-ում վստահ են, որ միայն ներկայիս կառավարության հրաժարականն ու քաղաքական ասպարեզից հեռանալը կարող է հնարավորություն տալ Հայաստանին՝ իր երկիրն ու ժողովրդին սիրող նոր ղեկավարության գլխավորությամբ, խաղաղության, արժանապատիվ կյանքի վերադառնալ և վերադարձնել միջազգային հանրության կորցրած վստահությունը:

Տեսանյութեր

Լրահոս