Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսն այս թուրքական լամպն է. Նաիրա Զոհրաբյան
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցին ընդառաջ՝ այսօր մի խումբ անհատներ, քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող պատանդներին, գերիներին ու ռազմագերիներին, ինչպես նաև ՀՀ բանտերում գտնվող քաղբանտարկյալներին։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ակցիային իր հետ բերել է թուրքական արտադրության լամպ։ Ցույց տալով լամպը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս և աշխատում է բացառապես Ադրբեջանի ու Թուրքիայի համար։ Քիչ անց ԱԳՆ կժամանի Եվրոպայի գլխավոր քարտուղարը, այն քարտուղարը՝ այն կառույցի, որտեղ նախկինում, եթե որևէ ընդդիմադիրի պրիչոսկան ծռվում էր, կամ գրիպ էր ընկնում Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հազարավոր հայտարարություններ էին տարածում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում