Փաստորեն Բլինքենը լավ չի կարողացել Ալիևին ասել «խելոք մնա», պետք է եղել, որ Ուրսուլան էլ զանգահարի. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը զանգահարել է Իլհամ Ալիեւին, ապրիլի 5-ի եռակողմ հայտնի հանդիպման շեմին:

Փաստորեն ստացվում է, որ Բլինքենը լավ չի կարողացել Ալիևին ասել «խելոք մնա», պետք է եղել, որ Ուրսուլան էլ զանգահարի:

Այս ամենն իհարկե կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան մտահոգիչ, այն առումով, որ, ինչպես նշել եմ դեռ օրեր առաջ, Ադրբեջանը զանազան սադրիչ հայտարարություններով մի կողմից խաղում էր Իսրայելի օգտին՝ ընդդեմ Իրանի, մյուս կողմից ապահովում ապրիլի 5-ին իր «մասնակցությունը», պարզապես հեռակա:

Սա կարեւոր է հասկանալու համար, թե ինչ քաղաքական տրամաբանությամբ են առաջնորդվում ապրիլի 5-ի կազմակերպիչները: Դա նրանից չէ, որ նրանք վատն են: Նրանք աշխարհաքաղաքական կենտրոն են, չի լինում լավ աշխարհաքաղաքական կենտրոն: Բոլորը գնում են իրենց շահի հետեւից: Իսկ իրենց շահը ներկայումս հետեւյալն է՝ Կովկասում առավելագույնս թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի դիրքը, վաղ թե ուշ սպասվելիք ռազմավարական քննարկումներից առաջ: Իհարկե դրանց դեռ շատ կա, բայց ռուսների ու Իրանի դիրքեր թուլացնելն էլ հեշտ չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930