Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադարի մասին բանաձևի ընդունումը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պատրաստակամություն է հայտնել իսրայելցի պատանդների փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։
Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
Թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 40 անձի։
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:
Խորհրդային ժամանակաշրջանում, երբ Հայաստանը և Ադրբեջանը մեկ միության կազմում գտնվող երկրներ էին, ստիպված էին ապրել, այսպես կոչված, բարեկամության և խաղաղության պայմաններում: Դրա հիմքում, բնականաբար, ԽՍՀՄ-ի ծանր և երկաթյա ձեռքն էր, մյուս կողմից՝ այդ ամենն իրականացնում էին նաև մշակութային և հասարակական պրոպագանդայով:
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը բռնած, մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին:
Սննդաբան Սոֆյա Ելիաշևիչը հերքել է երեք հայտնի առասպել, որոնք խանգարում են ավելորդ քաշ ունեցողներին նիհարել։ Մասնագետին մեջբերում է KP.RU-ն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատվածում Ռամադանի տոնի մեկամսյա ժամանակահատվածում անհապաղ զինադադար հաստատելու պահանջով։
Կարևոր է չտրվել կեղծ տեղեկատվությանն ու խուճապային տրամադրություններին, քանի որ դա մեր դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի կարևոր բաղկացուցիչ է, որը մղվում է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից։
Հայաստանի թատերական գործիչների միությունը հրապարակել է այն աշխատանքների ցանկը, որոնք Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, պայքարելու են «Արտավազդ» մրցանակի համար:
Ուկրաինան և Դանիան համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում սպառազինություն է ձեռք բերվելու Ուկրաինայի զինված ուժերի համար: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Արդյո՞ք սա մեսիջ էր Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին՝ Տավուշի դիրքերի հնարավոր կորստի և զորքի հետքաշման առաջարկ-պահանջների ֆոնին, թե՞… և ի՞նչ հետևանքների մասին էր իրեն նշանակելիս ակնարկում Նիկոլ Փաշինյանը…
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մեջ մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա:
Համապատասխան որոշումն ընդունվել է անվտանգության հարցերով ազգային կոմիտեի նիստում։ Ենթադրվում է, որ միջոցառումները թույլ կտան ավելի արդյունավետորեն ապահովել անվտանգությունը, մասնավորապես, կաթոլիկների Զատկի տոնի ժամանակ։
Չենք լսում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, իր սահմանազատման պատրաստակամությանը զուգահեռ, նաեւ խոսի սահմանամերձ գյուղերում բնակվող մարդկանց կյանքին սպառնացող այսօրվա վտանգների մասին: Պատերազմով մարդկանց սպառնալը երկրի առաջնորդի առաքելությունը չէ: Ստախոսությամբ իշխանություն պահելը՝ մեր երկրի տարածքների հաշվին, անթույլատրելի է։
Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը ծրագրում է այս շաբաթ այցելել Ուկրաինայում ռուս գերիների պահման վայրեր, ինչպես նաև հանդիպել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:
Դատարանը ամեն ինչ չէ, որ մերժում է. օրինակ՝ բավարարեց Աշոտյանի՝ նիստի ժամ փոխելու խնդրանքը. Ռուբեն Մելիքյան
Եթե լինեի դրսում, կլինեի Տավուշում. Արմեն Աշոտյան
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ մերձմոսկովյան «Կրոկուս»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հեղինակներն ու կազմակերպիչները մահվան են արժանի։
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Իշխանությունների՝ Տավուշի տարածքների հանձնման սպառնալիքի ֆոնին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասում է.
Հայաստանի մայրուղիներին նախատեսվում է նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։
«Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի էր ենթարկել 58-ամյա Գագիկ Սողոմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմեյքերի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համագործակցության արդյունքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում՝ «90-ականների սկզբին իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որից 128-ը իրացման դեպքեր են, 361-ը՝ ձեռքբերման։
Նախ՝ Նիկոլն ու իր թիմը բնակչությանը վախեցնում են պատերազմով՝ այն հավասարեցնելով պարտության։ Հիշեցնեմ, որ մինչև նրանց գալը Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պատերազմ չեն պարտվել։ Իսկ արդեն նրանց ղեկավարության օրոք Երևանը պարտվել է 2020 և 2022 թվականներին, ինչպես նաև չի ներկայացել 2023 թվականի պատերազմին, երբ ընկավ Արցախը։ Այսինքն պատերազմը հավասարեցվել է պարտության և կապիտուլյացիայի հենց իրենց ժամանակաշրջանում (չնայած պատերազմում կարելի է հաղթել կամ գոնե չպարտվել)։
Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք:
Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ շուտով կհրապարակվի Պաշտպանության նախարարության զեկույցը, որտեղ կնշվեն միջուկային զսպման ուժերի ամրապնդման կոնկրետ քայլերը, այդ թվում՝ 2030-ականների սկզբին սպառազինությունում Dreadnought դասի միջուկային սուզանավերի ընդունման և AUKUS-ի շրջանակներում Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացման միջոցով: