«Զգուշացում». Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Զգուշացում՝

📌Միշտ վերապահումով ու անվստահությամբ մոտեցեք ադրբեջանական զորքերի կուտակումների մասին տարբեր օգտատերերի գրառումներին։

📌Իմացեք՝ նման տեղեկատվություն կարող է ունենալ հետախուզական, օպերատիվ տվյալների նկատմամբ հասանելիություն ունեցող անձը։

📌Վերլուծաբանը, փորձագետը կամ ակտիվ օգտատերը նման տվյալներ չունի։ Օրինակ՝ իմ տեղեկատվության աղբյուրը բաց հրապարակումներն են, որոնց հետ կապված էլ գրառումներ եմ անում։ Այս պահի դրությամբ ադրբեջանական տիրույթում հնարավոր գործողությունների մասին որևէ տեղեկատվություն չկա։

📌Կարևոր է չտրվել կեղծ տեղեկատվությանն ու խուճապային տրամադրություններին, քանի որ դա մեր դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի կարևոր բաղկացուցիչ է, որը մղվում է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031