
ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել պատանդներին փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ

Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադարի մասին բանաձևի ընդունումը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պատրաստակամություն է հայտնել իսրայելցի պատանդների փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին ՀԱՄԱՍ-ը համապատասխան հայտարարություն է հրապարակել Տելեգրամ ալիքում՝ ողջունելով ՄԱԿ ԱԽ-ի անհապաղ հրադադար հաստատելու կոչը։
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ նաև ընդգծվել է մշտական հրադադարի, իսրայելական բոլոր զորքերը Գազայից դուրս բերելու և տեղահանվածներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով ՄԱԿ Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ կատարելու հրադադարի մասին ընդունված բանաձևը և վերջ տալ պատերազմին։