Բաժիններ՝

ՀՀ-ում նախորդ տարի հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք. Վահե Ղազարյան

Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է ավելի քան 2,5 անգամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի։

«Այս համատեքստում իրականացված միջոցառումների արդյունքում՝ նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2847-ով կամ ավելի քան 2,5 անգամ։ Հայտնաբերվել է 4564 դեպք, որից 2802-ը թմրամիջոցների իրացման դեպքերն են։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որից 128-ը իրացման դեպքեր են, 361-ը՝ ձեռքբերման։

Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս