Բաժիններ՝

Իտալիայում կուժեղացվեն հակաահաբեկչական միջոցառումները Մոսկվայում իրականացված ահաբեկչությունից հետո

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ուժեղացնել հակաահաբեկչական միջոցառումները՝ հաշվի առնելով Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչությունը:

Համապատասխան որոշումն ընդունվել է անվտանգության հարցերով ազգային կոմիտեի նիստում։ Ենթադրվում է, որ միջոցառումները թույլ կտան ավելի արդյունավետորեն ապահովել անվտանգությունը, մասնավորապես, կաթոլիկների Զատկի տոնի ժամանակ։

«Հանդիպման մասնակիցները ուշադիր վերլուծել են Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այդ վերլուծությունն անհրաժեշտ էր ահաբեկիչներից պաշտպանվելու՝ ավելի վաղ սահմանված միջոցները կատարելագործելու համար»,- նշել են Իտալիայի ներքին գործերի նախարարությունում:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ կառավարությունը ձգտում է համաքաղաքացիներին ավելի արդյունավետորեն պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից։

«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում (խմբ․՝ Ռուսաստանում) և փորձում ենք հնարավորինս լավ պաշտպանել իտալացիներին», – ասել է Տայանին տեղական ռադիոյի եթերում:

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031