«Աշոտյա՛ն, ցա՛վդ էլ տանեմ». Շարմազանովի ողջույնը՝ ընկերոջը

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն է։ Արմեն Աշոտյանն արդեն 9 ամիս  գտնվում է կալանքի տակ։

Նրա մտերիմները, կուսակցական ընկերները մասնակցում են դատական նիստին։ Նրանք Արմեն Աշոտյանին դատական նիստերի դահլիճում դիմավորեցին ծափողջույններով՝ ցույց տալով, որ միշտ նրա կողքին են։

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ դիմելով ընկերոջը՝ ասաց.

«Աշոտյա՛ն, ցա՛վդ էլ տանեմ»։

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանն ի պատասխան՝ մինչև նստելը բոլորին ողջույններ ուղարկեց։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը կալանավորված է նախորդ տարվա հունիսից՝ Բժշկական համալսարանի գործով խափանման միջոցի պայմանի խախտման համար: Արգիշտի Քյարամյանն Արմեն Աշոտյանին մեղադրում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: ՀՀԿ փոխնախագահը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031