Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն է։ Արմեն Աշոտյանն արդեն 9 ամիս գտնվում է կալանքի տակ։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ վաղը կլրանա 9-րդ ամիսը, ինչ Արմեն Աշոտյանը գտնվում է կալանքի տակ։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դատական դեպարտամենտն իրավական կոպտագույն խախտում է արել, քանի որ որևէ իրավասություն չունի մեկնաբանելու դատավորի որոշումներն ու վճիռները։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ պետք է դադարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն անվանել դատական նիստ, այն Նիկոլ Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է։