Այս տարածաշրջանում ընտրությունը լինելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև. Հայկ Խալաթյան

«Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե՝ արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային քննարկումից հետո 168.am-ը հարցեր ուղղեց փորձագետ Հայկ Խալաթյանին:

Փորձագետից մասնավորապես հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պետք է Հայաստանը դիրքավորվի առկա աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում. արդյո՞ք պետք է սպասել արտաքին վեկտորի փոփոխություն՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների վերջին հայտարարությունները, և արդյո՞ք դա ենթադրելու է Թուրքիայի ազդեցության մեծացում տարածաշրջանում, քանի որ դեպի Արևմուտք ճանապարհն անցնում է Թուրքիայով:

Ի պատասխան՝ Հայկ Խալաթյանը շեշտեց. «Այս տարածաշրջանում ընտրությունը փաստացի լինելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Հնարավոր է՝ Իրանը փորձի առավել ակտիվ դերակատարում ունենալ, բայց, այո, այնպես է ստացվել, որ մեր տարածաշրջանում դեպի Արևմուտք ճանապարհը նշանակում է ճանապարհ դեպի Թուրքիա, որովհետև Թուրքիան միակ ՆԱՏՕ անդամ-երկիրն է, որն ընդհանուր սահման ունի, Թուրքիան ԵՄ-ի հետ մաքսային միության մեջ է: Թուրքական ազդեցությունը մենք շատ լավ տեսնում ենք հարևան Վրաստանի օրինակով»:

Առհասարակ, Հայաստանի իշխանությունների անելիքներին անդրադառնալով՝ փորձագետը նշեց, որ առաջին հերթին պետք է լինի սեփական պետության ու ժողովրդի շահերով առաջնորդվելու սկզբունքը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս