Բաժիններ՝

Դդմիկով սուֆլե

Բաղադրիչները՝

  • 2-3 հատ դդմիկ
  • 200 մլ սերուցք (20%)
  • 100 գ պինդ պանիր
  • 3 հատ ձու
  • 2 ճ.գ. ալյուր
  • 20 գ կարագ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Դդմիկները լվացեք, մաքրեք կեղևից ու խոշոր քերիչով քերեք:

Ձվի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացրեք:

Կարդացեք նաև

Պանիրը խոշոր քերիչով քերեք: 1/3 մասը պահեք սուֆլեի վերին շերտի համար, իսկ մնացածը խառնեք դեղնուցի հետ: Սպիտակուցը հարեք մինչև խիտ փրփուր ստանալը:

Քերած դդմիկին ավելացրեք պանիրը դեղնուցով, սերուցքը, ալյուրը, աղն ու աղացած պղպեղը: Խառնեք:

Վերջում զգուշորեն ավելացրեք հարած սպիտակուցը, խառնեք:

Տապակը պատեք կարագով, մեջը լցրեք ստացված զանգվածը:

Վրան լցրեք քերած պանիրը և 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Պատրաստ լինելուց հետո 10-15 րոպե թողեք անջատած ջեռոցի մեջ ու կարող եք մատուցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս