Պատրիարք Սրբազանը հորդորել է հավատացյալներին մշտապես վառ պահել հայոց սրբությունները իրենց հիշողության մեջ, ապրել ու զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով։
Գործակալության փոխանցմամբ՝ Nessa անօդաչու սարքն ունակ է արկեր նետել 500 մետր բարձրությունից, ինչպես նաև միաժամանակ կրել մինչև 10 փոքր չափի զինամթերք և խոցել տարբեր թիրախներ։
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը բաց է թողել իր կիրակնօրյա օրհնությունը, նրա վերականգնումը վիրահատությունից հետո նորմալ է ընթանում, եւ նա սկսել է ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաները, տեղեկացրել են Վատիկանում։
Այսօր լրանում է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում։
Կային մարդիկ, որոնք հետաքրքրված էին Հայաստանում արտադրական կանեփի աճեցմամբ, ու նրանց հետաքրքրությունները բավարարելու համար ընդունվեց այդ ծրագիրը։ Բայց հետո պարզվեց, որ ակնկալիքները չափազանցված են։
Քեմբրիջի Հայ կենտրոնի սրայում պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել ի պատիվ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
Նրա խոսքով՝ արձագանքման արտակարգ միջոցներն անհրաժեշտ են կյանքեր փրկելու համար, «բայց դրա հետեւում կանգնած է հսկայական խնդիրը՝ խմելու ջրի անբավարարությունն այդ 700 000 մարդկանց համար» ինչպես գետի ուկրաինական, այնպես էլ ռուսական ափերին։
Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հավաքը Գյումրիում. ՈՒՂԻՂ
Ֆինանսական այդ ակտիվությունը, որն էլ էական դեր է ունենում՝ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ բյուջեի հարկային եկամուտների ավելացման վրա, պահպանվում է նաև այս տարվա սկզբին։ Սակայն այն գնալով կորցնում է աճի հսկայական տեմպը, որն արձանագրվեց անցած տարի և այս տարվա սկզբին, ու դրա ազդեցություն շուտով կտեսնենք՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հարկային եկամուտների ցուցանիշներում։
Հուլիսի 1-ից Անկարան ավելի քան ութ տոկոսով ավելացնում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը, պաշտոնապես հաստատել է այդ երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն, նրա խոսքը մեջբերում է Star թերթը:
Սուդանի մայրաքաղաք Խարթումում կիրակի 24-ժամյա հրադադարից հետո վերսկսվել են հրետակոծությունները, հադադարը խաղաղ բնակիչներին շունչ քաշելու հնարավորություն էր տվել պատերազմի երկու ամիսներից հետո, AFP-ին տեղեկացրել են ականատեսները։
«Բնակիչների վերադարձը» Աղդամ (Ակնա) կսկսվի հաջորդ տարեվերջին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ղախաստանում անտառային հրդեհների առթիվ։
Հունիսի 9-ից մեկնարկելու են միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ ավելի շատ դիմում էին տնտեսագիտական մասնագիտություններով:
Հունիսի 11-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ղղրղղզստան Բիշքեկում Պերվոմայսկի շրջանային դատարանը նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին Կումտորի գործով դատապարտել է 30 տարվա ազատազրկման։ Այս մասին գրել է Սպուտնիկ Ղըրղըզստանը։
Ռուսաստանի և Կիևի միջև բանակցությունների համար որևէ պայմանավորվածություն և նախադրյալ այժմ փաստացի չկա, հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեսանյութը հրապարակվել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման լրագրող Պավել Զարուբինը Telegram-ի իր էջում։
Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում չի դադարում հարկերի աննախադեպ հավաքագրումների վերաբերյալ նույն տեքստը կրկնել. կառավարության նիստում է հայտարարում, մամուլի ասուլիսում, Ազգային ժողովում, այլ առիթներով։ Մակերեսային համեմատություններ, անտրամաբանական բացահայտումներ է անում, խեղաթյուրում է իրականությունը։
Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ․ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստ է, կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ այցի ընթացքում։ Այս մասին БЕЛТА-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-16-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի և 13-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Ե՛վ Ղազարյանը, և՛ Մխիթարյանը մշակութային այս կենտրոնների տնօրեն են նշանակվել 5 տարի ժամկետով։
Ուսումնական այցեր Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված եվրոպական և միջազգային կառույցների կենտրոնակայաններ, տեսական և գործնական դասընթացներ, փորձագետների հետ հանդիպումներ և փորձաշրջան ԱԳՆ-ում.
Ըստ պարբերականի՝ Ալեքսանդր Սորոսը «ձախ կենտրոնամետ մտածողի», որը մեծացել է «ամաչելով իր ընտանիքի հարստությունից»։ Սկզբում կրտսեր որդին չէր համարվում իր հոր պոտենցիալ ժառանգորդը։
Ստամբուլի արևմուտքում գտնվող գործարանում ավելի քան 18 ժամ չի հաջողվում մարել խոշոր հրդեհը, հայտնում է TGRT հեռուստաալիքը:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ Աշոտ Հարությունյանն այս հարցերին պատասխանելուց առաջ նախ ասաց, որ այսօր Հայաստանում գյուղատնտեսություն գոյություն չունի, որովհետև ո՛չ այդ քաղաքականությունը մշակող կա, ո՛չ իրականացնող կա, և ո՛չ էլ գիտեն, թե այսօր ինչ են անելու վաղվա պլանով։
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տոնած հաղթանակը համարում է աստղերի կողմից գրված նախախնամություն:
Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Նուն Ժուն շաբաթ օրը կանչել է երկրում Հարավային Կորեայի դեսպան Չնոն Չժե Խոյին՝ բողոք ներկայացնելու Սեուլում Չինաստանի ներկայացուցչ Սին Հայմինի վերջին մեկնաբանությունների վերաբերյալ քննադատության կապակցությամբ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, գրել է Reuters-ը։
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի հունիսի 11-ին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը։